Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անդերում հայտնաբերված պղնձե դիմակը հերքում է մինչ այդ առաջ քաշված ենթադրությունները

18:05, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Անդերում հայտնաբերված պղնձե դիմակը հերքում է մինչ այդ առաջ քաշված ենթադրությունները

Արգենտինայում՝ Անդերի հարավում, հայտնաբերվել է պղնձե դիմակ, որը համարվում է հնագույն մետաղական արտեֆակտներից մեկը Լատինական Ամերիկայում: Պղնձե ուղղանկյուն թիթեղանման դիմակը 3000 տարեկան է: Սա հերքում է այն վարկածը, թե Հարավային Ամերիկայում մետաղագործությունն սկիզբ է առել Պերուի տարածքում: Դիմակն ունի մի քանի անցք՝ աչքերի, քթի ու բերանի համար: Այն ունի նաև փոքրիկ անցքեր եզրերին՝ թելը կապելու համար: Հետազոտողները նաև պարզել են, որ դրա համար կիրառված պղինձն արդյունահանվել է 70 կմ հետավորության վրա գտնվող վայրից: Դիմակն ունեցել է 15 և 18 սմ չափեր, դրանում խառնուրդները չեն գերազանցել մեկ տոկոսը:
     Նույն վայրում հայտնաբերվել են նաև իրար միախառնված մարդկային ոսկորներ, որոնք պատկանել են 14 մարդու: Նաև գտնվել է 8-12 տարեկան երեխայի գերեզման՝ քարե ուլունքներով ու կախազարդի նման պղնձե ինչ-որ առարկայով:

14232 | 0
Facebook