Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն ստանձնել է Իրանի խորհրդարանում և դամբարանում իրականացված հարձակումների պատասխանատվությունը

12:25, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն ստանձնել է Իրանի խորհրդարանում և դամբարանում իրականացված հարձակումների պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա իրականացված զինված հարձակումների պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա»-ն:
     Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, վիրավորների թիվը հասնում է 8-ի: Ըստ Fars լրատվականի` խորհրդարանի վրա հարձակվողներից մեկը մահապարտ է, ով գտնվում է իրավապահների շրջափակման մեջ: Խորհրդարանի վրա հարձակվել է 3 մարդ:
     Իմամ Հոմեյնիի դամբարանում հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Դամբարանի վրա հարձակվածներից մեկը պայթեցրել է իրեն: 2 մարդ, ըստ վերջին տվյալների, ձերբակալվել է:

4838 | 0
Facebook