Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ձերբակալվել է Amnesty International-ի թուրքական գրասենյակի ղեկավարը

11:55, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Թուրքիայում ձերբակալվել է Amnesty International-ի թուրքական գրասենյակի ղեկավարը

Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական դատարանի թույլտվությամբ երեկ ձերբակալվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչը, հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Քըլըչը կասկածվում է կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա թիմակիցների հետ համագործակցության համար:

Հայտնի է, որ գրասենյակի ղեկավարի հետ միասին ձերբակալվել է նաև 22 իրավապաշտպան:

Կազմակերպության կենտրոնական գրասենյակը, սակայն, շտապել է հերքել այս մեղադրանքներն ու հայտարարելով ապացույցների անբավարարության մասին՝ կոչ արել ազատ արձակել Քըլըչին և մյուս իրավապաշտպաններին:

8367 | 0
Facebook