Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CNN-ը ռուսական հետք է տեսնում կատարական ճգնաժամի մեջ

10:35, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
CNN-ը ռուսական հետք է տեսնում կատարական ճգնաժամի մեջ

ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ ռուս ցանցահանները ջարդել են Կատարի պետական տեղեկատվական ծառայության համակարգը և կեղծ տեղեկատվություն հրապարակել, որ մասամբ կապ ունի կատարական ճգնաժամի առաջացման հետ, ինչի արդյունքում 8 երկիր խզել են դիվանագիտական կապերը Դոհայի հետ: Նման պնդմամբ այսօր հանդես է եկել ամերիկյան CNN լրատվականը:
     Կատարի արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Այ Թանին լրատվականի հետ զրույցում հաստատել է քիբերհարձակման և կեղծ տեղեկատվության հրապարակման փաստը: Մայիսի 23-ին հրապարակված տեղեկատվության մեջ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիին են վերագրվել իրանամետ և իսրայելամետ հայտարարություններ: Բացի այդ, կեղծ տեղեկատվության մեջ նշվել է նաև, թե էմիրը հարցականի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` այդ պաշտոնում մնալու հարցը: Լրատվականի վարկածով` նման տեղեկատվությունները կարող էին հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների խզման:
     Հաղորդվում է, որ հետախուզությունների դաշնային բյուրոն հատուկ գործակալներ է ուղարկել Դոհա, ովքեր պետք է սատարեն երկրի իշխանություններին այս խնդրի ուսումնասիրման հարցում:
     Նշվում է, սակայն, որ ՀԴԲ-ն և ԿՀՎ-ն հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ CNN-ի հրապարակման հետ կապված:

8395 | 2
Facebook