Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարը պատրաստ է արաբական երկրների հետ տարաձայնությունների կարգավորման հարցով երկխոսության

16:15, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Կատարը պատրաստ է արաբական երկրների հետ տարաձայնությունների կարգավորման հարցով երկխոսության

Կատարը պատրաստ է երկխոսել արաբական երկրների հետ, որոնք խզել են դիվանագիտական կապերը Դոհայի հետ: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Աբդերահման Ալ Թանին:
     Նրա խոսքով` Կատարը չի պատրաստվում պատասխան գործողություններ իրականացնել ու սրել հարաբերությունները Պարսից ծոցի միապետությունների և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ պետությունների հետ: «Մենք հավատում են, որ բարեկամ պետությունների միջև տարաձայնությունները կարելի է հարթել երկխոսությամբ»,- ընդգծել է նախարարը:
     Նա նաև նշել է, որ երրորդ երկրների միջնորդական ջանքերը կարող են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում:
     Նշվում է, որ արաբական երկրներից Կատարի դեմ բոյկոտին չի միացել Օմանի սուլթանը:
     Հիշեցնենք, որ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզել են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն, ԱՄԷ-ն, այնուհետև նրանց են միացել Եմենը, Լիբիան, Մալդիվներն ու Մավրիկիան:

8682 | 0
Facebook