Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ ահաբեկիչներն սպանել են Մոսուլից փախչել փորձող 163 մարդու

15:10, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
ԴԱԻՇ ահաբեկիչներն սպանել են Մոսուլից փախչել փորձող 163 մարդու

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտնել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլում 163 խաղաղ բնակչի են սպանել:
     «Իմ գործընկերները հայտնել են, որ տղամարդկանց, կանանց ու երեխաների մարմինները թափված են Մոսուլի արևմուտքի Ալ-Շիրա թաղամասում: Մարդիկ սպանվել է ԴԱԻՇ-ի կողմից` փախուստի փորձի ժամանակ»,- ասել է պաշտոնյան:
     Նախնական տվյալներով` քաղաքացիների զանգվածային սպանությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին:

4878 | 0
Facebook