Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարը մեկ միլիարդ դոլար փրկագին է վճարել ահաբեկիչներին, ինչն էլ դարձել է համբերության բաժակի վերջին կաթիլը

10:45, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Կատարը մեկ միլիարդ դոլար փրկագին է վճարել ահաբեկիչներին, ինչն էլ դարձել է համբերության բաժակի վերջին կաթիլը

Ինչպես հայտնում է Financial Times ամսագիրը՝ հղում անելով իրադրությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, Կատարը վճարել է ահաբեկիչներին մոտ մեկ միլիարդ դոլար փրկագին՝ թագավորական տան՝ Իրաքում առևանգված անդամներին ետ վերադարձնելու համար: Ըստ աղբյուրի՝ սա դարձել է «հարևան երկրների համբերության բաժակի վերջին կաթիլը»:
     Այդ գումարով նա ետ է բերել կատարական արքայական ընտանիքի 26 անդամի և 50 գրոհայինի, ովքեր ջիհադիստների ձեռքը գերի էին ընկել Սիրիայի տարածքում: Գումարները փոխանցվել են «Ալ Քաիդայի» հետ կապված խմբավորմանը, որոնք կռվում են Սիրիայում և Իրանի անվտանգության ծառայություններին: Գործարքը կայացել է այս տարվա ապրիլին:

Հայտնի է, որ 2015 թվականին անհայտ զինված անձինք գերեվարել են բազեով որսի դուրս եկած կատարցիների Նաջաֆ անապատում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանին: Նրանց ազատ արձակելու շուրջ բանակցությունները տևել են մեկ տարուց ավելի, բանակցող կողմերն են եղել Իրանը, Կատարը և լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը: Ապրիլին 26 որսորդներ ազատ էին արձակվել ու հանձնվել Իրաքում Կատարի դեսպանատանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին մի շարք երկրներ՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ը, Լիբիան, Եմենը, Մալդիվներն ու Մավրիկիան դադարեցրել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու համար:

Աղբյուրը` ft.com
12660 | 0
Facebook