Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում այսօր մահացած ֆուտբոլիստը մոտ օրերս երրորդ անգամ հայր կդառնար

01:35, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Չինաստանում այսօր մահացած ֆուտբոլիստը մոտ օրերս երրորդ անգամ հայր կդառնար

Չինաստանում այսօր մահացած «Բեյցզին Էնթերփրայզ» ակումբի ֆուտբոլիստ Շեյք Թիոթեն մոտ օրերս երրորդ անգամ հայր կդառնար։ Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կիսապաշտպանի կինը՝ Մադախ Թիոթեն այս շաբաթ պետք է երրորդ երեխային լույս աշխարհ բերի։ Կնոջ հղիության պատճառով ֆուտբոլիստն, ով 2017-ի փետրվարին տեղափոխվել է չինական ակումբ, միայնակ էր մեկնել Չինաստան։ Հիշեցնենք, որ 30-ամյա Թիոթեն մահացել է հիվանդանոցում՝ մարզման ընթացքում ընկնելուց և գիտակցությունը կորցնելուց հետո։

8908 | 0
Facebook