Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում 30-ամյա ֆուտբոլիստ է մահացել

20:20, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Չինաստանում 30-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Չինական ԶԼՄ-ները հայտնել են Կոտ Դ՛Իվուարի ազգային հավաքականի և «Նյուքասլ»-ի նախկին կիսապաշտպան Շեյք Թիոթեի մահվան մասին։ 30-ամյա ֆուտբոլիստն, ով հանդես էր գալիս «Բեյցզին Էնթերփրայզես»-ում, ընկել է մարզման ընթացքում, կորցրել է գիտակցությունը և անհապաղ տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը, որի պատճառները դեռևս հայտնի չեն։ Նշենք, որ Թիոթեն Չինաստանում խաղում էր 2017-ի փետրվարից։

9500 | 0
Facebook