Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Վարունգը մաքրում է օրգանիզմը, լրացնում ամենօրյա վիտամինների քանակը

21:05, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
Վարունգը մաքրում է օրգանիզմը, լրացնում ամենօրյա վիտամինների քանակը
     Հատկապես տարվա այս շրջանում վարունգն առօրյայում ամենից շատ կիրառվող բանջարեղենն է իր հյութալիության և օգտակարության շնորհիվ: Այն 95%-ով բաղկացած է ջրից, ունի օրգանիզմը մաքրող հատկություն, օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից։ Խորհուրդ է տրվում երիկամների և սրտանոթային հիվանդությունների ժամանակ․ օժտված է միզամուղ հատկությամբ։ Վարունգի բաղադրության մեջ առկա սերինիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանում պարունակվող բջջանքը, կալցիումը և մագնեզիումը կարգավորում են արյան ճնշումը: Վարունգն օգտակար է նաև ոսկրային խնդիրներ ունեցողների համար, քանի որ վիտամին K է պարունակում ու ինչպես նշեցինք՝ կալցիում։ Դե իսկ վարունգի դիմակն օգտագործվում է մաշկի բոլոր տեսակների համար և հանդիսանում է դեմքի ամառային խնամքի լավագույն միջոց։
27175 | 0
Facebook