Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Յուվենթուս»-ը, չնայած պարտությանը, Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

17:00, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
«Յուվենթուս»-ը, չնայած պարտությանը, Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Չնայած Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ին պարտվելուն, Թուրինի «Յուվենթուս»-ը նոր ռեկորդ է սահմանել՝ մրցաշրջանի արդյունքներով ստացած եկամտի չափով։ Թուրինյան ակումբը 109 մլն եվրո եկամուտ է ստացել ՈՒԵՖԱ-ից, հովանավորներից, հեռարձակման իրավունքների և տոմսերի վաճառքից։ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալ»-ը ստացել է 80,9 մլն եվրո։ Եթե «Յուվենթուս»-ը հաղթանակ տոներ, ապա 113 մլն եվրո կստանար։ Ամեն դեպքում, «Յուվենթուս»-ը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից ստացած եկամուտը գերազանցել է 100 մլն եվրոն։

6057 | 0
Facebook