Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարի բնակիչները դատարկում են խանութների ցուցափեղկերը

16:25, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Կատարի բնակիչները դատարկում են խանութների ցուցափեղկերը

Կատարի բնակիչներն այսօր շտապում են մոտակա խանութներ ու սուպերմարկետներ` դատարկելով ցուցափեղկերը: Բնակիչները մի շարք պետությունների հետ դիվանագիտական կապերի խզումից հետո շտապում են ապահովել իրենց խմելու ջրով ու սննդով. մարդիկ խանութնեդրից հեռանում են մթերքով բեռնված մեքենաներով: Այս խուճապը պայմանավորված է մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ սահմանը փակելու հետ, որ սննդամթերիքի հիմնական մատակարարն էր:
     Կատարցիների խոսքով` երկրում նախկինում երբեք նման բան չէր եղել:
     «Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև սահմանային անցակետում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, որոնք չեն կարողանում հասնել Կատար:

21713 | 0
Facebook