Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Սփիններ՝ երեխաների ուրախության ու մեծահասակների դժգոհության առիթը

18:05, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
Սփիններ՝ երեխաների ուրախության ու մեծահասակների դժգոհության առիթը

Վերջին շրջանում երեխաների ու դեռահասների ձեռքերի մեջ անվերջ պտվող այս խաղալիքը դարձել է մեծահասակների դժգոհությունների ու երեխաների զվարճանքի առիթը: Իր առանցքի շուրջ պտտվող խաղալիքի անունը սփիններ է, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է հոլ: Սփինների կենտրոնում գտնվում է մետաղական կամ կերամիկական առանցքակալը, որի կողքերին կան մի քանի թիանման թևիկներ: Խաղալիքը պատրաստվում է տարբեր նյութերից՝ լատունից, չժանգոտվող մետաղից, տիտանից, պղնձից, պլաստիկից: Նյութն ու դիզայնն ազդում են հոլի պտտման արագության ու տևողության, արձակած ձայնի ու տատանումների վրա:

Սփիններ

Սփինները գովազդում են որպես հակասթրեսային միջոց, թեև մինչ օրս գիտնականները չեն կարողացել վերջնականապես ապացուցել դրա արդյունավետությունը կամ էլ վնասակարությունը: Այնինչ խաղալիքը բնավ էլ նորույթ չէ, հայտնագործվել է 90-ականներին, թեև մինչ օրս ստույգ պարզ չէ, թե ում է պատկանում դրա արտոնագիրը: ԱՄՆ-ում ու Եվրոպայում երեխաներն սփիններներով տարվեցին 2016-ի վերջերին, իսկ մեզ մոտ՝ ամառային արձակուրդներից կարճ ժամանակ առաջ: Նշենք նաև, որ ի սկզբանե այս հոլերը գովազդվել են որպես աուտիզմով հիվանդ երեխաների ուշադրությունը կենտրոնացնող միջոց, ինչը ևս մինչ օրս գիտականորեն ապացուցված չէ:

ԱՄՆ-ում դպրոցականներն այնքան են տարվել այս խաղով ու դրանով իրականացվող տարբեր հնարքներով ու մրցություններով, որ մի շարք դպրոցներում դրանք արգելվել են այն պատճառաբանությամբ, որ երեխաները շեղվում են բուն դասերից: Սակայն որոշ դպրոցներում էլ, հակառակը, երեխաների նյարդային համակարգը հանգստացնելու համար խորհուրդ են տալիս ծնողներին դիմել սփիններների օգնությանը:

Սփիններների տարածվածությանը մեծապես նպաստել են համաշխարհային հեղինակավոր պարբերականները: Օրինակ, 2016-ի դեկտեմբերի 23-ին Forbes-ը գրեց հոդված, որում սփիններները անվանեց «2017-ի օֆիսային պարտադիր խաղալիք»:
     Օրերս էլ Kp.ru-ի սյունյակագիրը գրեց, թե վերջապես կա մի բան, որ մեր ինքնամեկուսացված երեխաներին կարողանում է կտրել գաջեթներից և ստիպել շփվել իրար հետ ռեալ և ոչ թե վիրտուալ իրականության մեջ:

62564 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
k
k 11:54, 05.06.2017
mi guce dra lav@ nranume kayanum vor heraxosneric u planshetneric mi kic ktrven erexaner@...