Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրինում հրմշտոցի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

13:05, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
Թուրինում հրմշտոցի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 1000-ը
     Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը դիտելու համար «Յուվենթուսի» ավելի քան 20 հազար երկրպագու հավաքվել էր Թուրինի Սան Կառլո հրապարակում։ «Ռեալի» 3-րդ գոլից հետո պայթյունի ձայներ են լսվել, ինչը հրմշտոցի ու խուճապի պատճառ է դարձել։ Հաղորդվում է, որ ըստ վերջին տվյալների՝ հրմշտոցի հետևանքով տուժածների թիվը հասել է 1000-ի, մինչ այդ հաղորդվել էր 400 տուժածի մասին։ Մի քանի մարդ, այդ թվում 4 երեխա, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում։
Թուրինում հրմշտոցի տուժածների թիվը գերազանցել է 1000-ը
9085 | 0
Facebook