Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուրճ՝ առնետների ընկերակցությամբ

23:10, շաբաթ, 03 հունիսի, 2017 թ.
Սուրճ՝ առնետների ընկերակցությամբ

Սան Ֆրանցիսկոյի սրճարաններից մեկում 50 դոլարով առաջարկում են սուրճ՝ առնետների ընկերակցությամբ: Չնայած նրան, որ սրճարանն աչքի է ընկնում սանիտարահիգիենիկ վատ վիճակով, այցելուների պակաս չունի: Ավելին, եթե հաճախորդին դուր է գալիս որևէ առնետ, կարող է տուն տանել։ Սրճարանի կարևոր առանձնահատկությունն առնետներ են, որոնք ամենուր վազում են: Կրծողները վերցվել են բուծարանից։ Սեփականատիրոջ խոսքով՝ որքան էլ զարմանալի է, շատերն այցելում են այդ ամենը տեսնելու ու կյանքում մեկ անգամ նման անսովոր պայմաններում սուրճ «վայելելու» համար:
     Նշենք, որ նմանատիպ սրճարաններ կան նաև Մեծ Բրիտանիայում, Ճապոնիանում: Լոնդոնում գտնվող հաստատությունն, օրինակ, ուշագրավ է նրանով, որ սեփականատիրոջ խոսքով, սրճարանը ձևավորված է վիկտորիանական դարաշրջանի ոճով, իսկ առնետներն արտացոլում են այդ ժամանակվա մթնոլորտը:

6919 | 0
Facebook