Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայում առաջին ռոբոտ-ոստիկանն անցել է ծառայության

00:25, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
Դուբայում առաջին ռոբոտ-ոստիկանն անցել է ծառայության

Դուբայի ոստիկանական բաժանմունքներից մեկում ռոբոտ-ոստիկան է աշխատում՝ ներկայացված PAL Robotics իսպանական ընկերության կողմից: Սկզբնական շրջանում նա հերթապահություն է իրականացնելու օդանավակայաններում, գնացքների կայարաններում: Ռոբոտ-ոստիկանը կարող է աշխատել առանց որևէ մեկի օգնության, սկանավորել ու ճանաչել ուղևորների դեմքերը։ Նշվում է, որ առաջիկայում ռոբոտ-ոստիկաններ կհայտնվեն նաև սուպերմարկետներում ու խանութներում:
     Ավելի վաղ ռոբոտ-ոստիկաններ էին հայտնվել նաև Պեկինի օդանավակայաններում ու կայարաններում:
     Օքսֆորդի և Յելի համալսարանի գիտնականների հաշվարկներով էլ՝ ռոբոտները 2024 թվականին կփոխարինեն թարգմանիչներին, 2031-ին՝ վաճառողներին:

Դուբայում առաջին ռոբոտ-ոստիկանն անցել է ծառայության
9655 | 0
Facebook