Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քո կարիերան դարձել է «Ռոմա»-ին և ողջ ֆուտբոլին հավատարիմ լինելու խորհրդանիշ». Չեֆերինը պարգևատրել է Տոտիին

17:45, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
«Քո կարիերան դարձել է «Ռոմա»-ին և ողջ ֆուտբոլին հավատարիմ լինելու խորհրդանիշ». Չեֆերինը պարգևատրել է Տոտիին

«Ռոմա»-ի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին արժանացել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի պարգևին՝ մեծ նվաճումների, պրոֆեսիոնալիզմի և անձնական բարձր որակների համար։

«ՈՒԵՖԱ-ի նախագահի պարգևը մեծ նվաճումների, բարձր պրոֆեսիոնալիզմի և անձնական բարձր որակների գնահատականն է։ Այդ ամենը վերաբերում է Տոտիին, ով «Ռոմա»-ի կազմում հանդես է եկել գրեթե քառորդ դար։ Շնորհավորանքներս, Ֆրանչեսկո՝ հիանալի կարիերայի կապակցությամբ, որը դարձել է «Ռոմա»-ին և ողջ ֆուտբոլին հավատարիմ լինելու խորհրդանիշ»,- նշել է Չեֆերինը։

8300 | 0
Facebook