Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ

15:20, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» տարիների գործակցությունը շարունակվում է: Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ կամ կազմակերպչական աշխատանքներով: Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կամավորական աշխատանքը, որի հիմքում անտարբերությունը մերժելու՝ հասարակությանն ուղղված ուղերձն է:
     ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այս տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը հայտարարել են Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում:

Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ

     Գևորգյանների կիսակառույցը տասնամյակներ շարունակ նույն տեսքն է ունեցել: Գործընկեր կազմակերպությունների աջակցության արդյունքում, մինչև տարեվերջ տեսարանը կփոխվի:
     «Երկար տարիներ ապրել ենք ամուսնուս հայրական տանը՝ Ուջան գյուղում, նրա ծնողների և եղբոր ընտանիքի հետ: Տարիներ շարունակ երազել ենք սեփական տուն ունենալու մասին: Այս կիսակառույց շինությունը տասնամյակներ առաջ սկեսրայրս էր ձեռք բերել, հույսով, որ կկարողանանք շինարարությունն ավարտին հասցնել, և մեր ընտանիքը կտեղափոխվի այստեղ: Տարիներն անցան, սակայն այդպես էլ չկարողացանք այն պիտանի դարձնել բնակվելու համար: Անցած աշուն ստիպված եղանք տեղափոխվել վագոն-տնակ, քանի որ նեղվածք էր ու այլևս հնարավոր չէր այդպես ապրել: Չեմ կարողանում հավատալ, որ շուտով մեր տունը կունենանք: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:
     Մինչև տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի»՝ տարիների գործակցությունը հաջողված է. ընդհանուր առմամբ, ծրագրից օգտվել է գյուղական 57 համայնք, որից 16-ը՝ սահմանամերձ: Բնակարանի խնդիր է լուծվել 146 ընտանիքի համար:
     «Համայնքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Շարունակում ենք իրականացնել ծրագրեր, որոնք պահանջում են պատասխանատվություն, նվիրում և տարիների հետևողական աշխատանք: Դրանցից մեկն էլ բնակարանաշինությունն է: Այսպիսի մոտեցումը կարևոր է մայրաքաղաքի և մարզերի միջև համաչափ զարգացում ապահովելու, աղքատությունը նվազեցնելու և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար: Այստեղ իրականացվող շինարարությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ. սա նաև հոգեբանական մեծ աջակցություն է, որն ավելի կարևոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ

     «Այս համագործակցությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորում է, որով առաջնորդվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը: Սա Հայաստանում աղքատությունը վերացնելու լավագույն ճանապարհն է, որը օրինակ կարող է լինել այլոց համար»,- ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ

     2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ
Մեկնարկել են ընթացիկ տարվա շինարարական աշխատանքները․ ՎիվաՍել-ՄՏՍ

8516 | 0
Facebook