Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերլին Մոնրոյի վերջին տունը վաճառվել է 7 մլն դոլարով

02:05, շաբաթ, 03 հունիսի, 2017 թ.
Մերլին Մոնրոյի վերջին տունը վաճառվել է 7 մլն դոլարով
     Հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի վերջին տունը վաճառվել է 7 մլն դոլարով, հայտնում է WWD-ն՝ տեղեկացնելով, որ 1962-ին Մոնրոն հենց այս տանն է մահացել։ Առանձնատունը գտնվում է Բրենթվուդ քաղաքում և ունի 800 քառակուսի մետր տարածք։
     Նրա մահից հետո առանձնատունը մի քանի սեփականատեր է ունեցել, իսկ վաճառքի մասին հայտարարությունը հրապարակվել է այս տարվա ապրիլին։ Թե ով է նոր սեփականատերը, հայտնի չէ։
23520 | 2
Facebook