Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ն սկսել է անօդաչու բեռնատարների փորձարկումը

01:10, շաբաթ, 03 հունիսի, 2017 թ.
Google-ն սկսել է անօդաչու բեռնատարների փորձարկումը

Google ընկերության դուստր ձեռնարկությունը` Waymo-ն, սկսել է անօդաչու բեռնատարների փորձարկումները: Այս մասին հաղորդում է BuzzFeed լրատվականը: Նշվում է, որ լրատվականին հաջողվել է լուսանկարել այդպիսի ավտոմեքենայի թեստային նախատիպը, այնուհետև Waymo-ն հաստատել է, որ իրոք, աշխատում են բեռնատարների ստեղծման վրա, որոնք կառավարման ավտոմատ համակարգ կունենան` առանց վարորդի: Ընկերությունը նշել է, որ իր նպատակը բեռնատարների մասնակցությամբ մեծ ու հաճախակի դարձող վթարներից խուսափելն է:
     Ներկա փուլում փորձարկումներ է անցնում միայն մեկ անօդաչու բեռնատար:

31068 | 0
Facebook