Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որոնք են աշխարհի ամենախմող երկրները

00:10, շաբաթ, 03 հունիսի, 2017 թ.
Որոնք են աշխարհի ամենախմող երկրները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենախմող երկրների 10-յակը: Հատկանշական է, որ աղյուսակի վերին հորիզոնականներն զբաղեցրել են մերձբալթյան պետություններ:
     ԱՀԿ ներկայացուցիչ Գաուդենա Գալեայի խոսքով` Եվրոպայի և աշխարհի ամենախմող երկիրը Լիտվան է, այնտեղ յուրաքանչյուր 1 շնչին բաժին է հասնում տարեկան 16 լիտր մաքուր սպիրտ:
     Երկրորդ տեղում Բելառուսն է, որտեղ յուրաքանչյուր շնչին բաժին է հասնում տարեկան 15 լիտր մաքուր սպիրտ: Եռյակը եզրափակում է Լատվիան` տարեկան 13 լիտր մաքուր սպիրտ` երկրի յուրաքանչյուր բնակչի:
     Չորրոդ հորիզոնականը կիսում են Ռուսաստանն ու Լեհաստանը` 12 լիտր:
     Մեծ Բրիտանիայում ամեն բնակչի բաժին է հասնում տարեկան 10.4 լիտր մաքուր սպիրտ: Ֆրանսիայի յուրաքանչյուր բնակիչ խմում է տարեկան 10.2 լիտր մաքուր սպիրտ: Իտալիայում` 8 լիտր: Գերմանիայում այդ ցուցանիշ հասնում է 10.8 լիտրի, իսկ Ավստրիայում` 9.8:

14773 | 0
Facebook