Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից». Թրամփ

10:50, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
«ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից։

Ինչպես գրում է USA Today-ը, այս որոշումը Թրամփը կայացրել է Սիցիլիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունից հետո:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:

Փարիզյան համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 2 աստիճանով:
     Արձագանքելով Թրամփի որոշմանը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Թրամփի թիմը միանում է «այն պետությունների փոքր խմբին, որոնք մերժում են ապագան» և Թրամփի որոշումն արտացոլում է «ամերիկյան առաջատար դերի բացակայությունը»:

8987 | 0
Facebook