Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին Թրամփը փորձել է չեղարկել հակառուսական պատժամիջոցները

10:25, ուրբաթ, 02 հունիսի, 2017 թ.
Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին Թրամփը փորձել է չեղարկել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ շաբաթներին պետդեպարտամենտի աշխատակիցներին հանձնարարել է առաջարկներ մշակել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ, բայց հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմի կոշտ դիմադրությանը: Այս մասին հաղորդում է Yahoo News լրատվականը` հղում անելով բազմաթիվ աղբյուրների:

«Սպիտակ տունը լրջորեն մտածում էր պատժամիջոցների միակողմանի չեղարկման մասին»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դեն Ֆրիդը: Նա նշել է, որ Թրամփի վարչակազմի աշխատանքի առաջին օրերին «խուճապահար» զանգեր էր ստանում տարբեր պաշտոնյաներից, թե նրանց հանձնարարել են պատժամիջոցները չեղարկելու հարցով գործողությունների փաթեթ մշակել: Դրանից հետո Ֆրիդը դիմել է մի շարք կոնգրեսականների, այդ թվում` դեմոկրատ սենատոր Բեն Քարդինին` խնդրելով, անհապաղ օրինագիծ ընդունել, որը կխոչընդոտեր Թրամփին արագորեն չեղարկել պատժամիջոցները:
     Օբամայի օրոք ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Թոմ Մալինովսկին նույնպես հայտնել է, որ ամեն կերպ փորձել է խոչընդոտել պատժամիջոցների չեղարկմանը: «Դա բացարձակ հաղթանակ կդառնար Ռուսաստանի համար»,- լրատվականի հետ զրույցում ասել է Մալինովսկին:
     Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը լրատվականին հաստատել է, որ Թրամփի վարչակազմն իրոք հետազոտել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հարցում քաղաքական կուրսի լայն փոփոխման հարցը, ու այն դեռ շարունակվում է: «Մենք վերանայել ենք բոլոր բատժամիջոցները, և Ռուսաստանը բացառություն չէ»,- ասել նա:
     Լրատվականի աղբյուրները նշել են, թե Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների չեղարկմամբ ԱՄՆ-ն ցանկացել է ի դեմս այդ երկրի ահաբեկչության դեմ պայքարում դաշնակից ձեռք բերել: Նշվում է, որ բացի այդ, Թրամփը նախատեսել էր Ռուսաստանին վերադարձնել Մերիլենդում և Լոնգ Այլենդում գտնվող դիվանագիտական անշարժ գույքը:

8500 | 4
Facebook