Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գևորգ Կոստանյանի խոսքն ու գործը երբեք չեն համընկնում

17:10, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Գևորգ Կոստանյանի խոսքն ու գործը երբեք չեն համընկնում

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ խոսքի ու գործի տարբերության օրինակները շատ են։ Նախ, նա տղամարդու խոսք էր տալիս, որ Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանում, բայց հանցագործին տեղափոխվեցին ՌԴ։ Ասում են՝ հիմա էլ սկսել է թերահավատորեն վերաբերվել ստեղծվելիք հակակոռուպցիոն նոր մարմնի արդյունավետությանը՝ մոռանալով, որ ինքը ևս տարիներ առաջ եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ և որի արդյունավետությունը տեսանելի չի եղել։ Ըստ լուրերի՝ սեփական փորձից ելնելով է, որ նա հայտարարել է, թե «կարող ենք ստեղծել հակակոռուպցիոն 100 մարմին, բայց դրանք արդյունավետ չգործեն»։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18892 | 2
Facebook