Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ն առաջ է անցել «Ռեալ»-ից և «Բարսելոնա»-ից

15:35, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ն առաջ է անցել «Ռեալ»-ից և «Բարսելոնա»-ից

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը ճանաչվել է Եվրոպայի ամենաթանկ ակումբ։ Այս մասին հայտնել է KPMG աուդիտորական ընկերությունը, որը 2014/15 և 2015/16 մրցաշրջանների արդյունքներով հետազոտություն է անցկացրել։ Ակումբի գինը կազմում է 3,186 մլրդ եվրո։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են իսպանական «Ռեալ»-ը (3,057 մլրդ եվրո) և «Բարսելոնա»-ն (2,8 մլրդ եվրո)։ Հետազոտությունները հիմնվել են ակումբների եկամտաբերության, հայտնիության, մարզական արդյունքների և հեռարձակման իրավունքների վաճառքի վրա։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. «Մանչեսթր Յունայթեդ»՝ 3, 186 մլրդ եվրո

2. «Ռեալ»՝ 3,057 մլրդ եվրո

3. «Բարսելոնա»՝ 2,8 մլրդ եվրո

4. «Բավարիա»՝ 2,5 մլրդ եվրո

5. «Մանչեսթր Սիթի»՝ 2,04 մլրդ եվրո

6. «Արսենալ»՝ 2,02 մլրդ եվրո

7. «Չելսի»՝ 1,7 մլրդ եվրո

8. «Լիվերպուլ»՝ 1,4 մլրդ եվրո

9. «Յուվենթուս»՝ 1,3 մլրդ եվրո

10. «Թոթենհեմ»՝ 1,04 մլրդ եվրո

10961 | 0
Facebook