Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը չեղարկել է Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումների մի մասը

15:15, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Պուտինը չեղարկել է Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումների մի մասը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվել է Թուրքիայի հանդեպ կիրառված տնտեսական սահմանափակումների մի մասը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
     Պուտինը հանել է առանձին ոլորտներում թուրք աշխատողների և թուրքական ընկերությունների աշխատանքի վերցնելու վերաբերյալ սահմանափակումները:
     Պուտինը ՌԴ արտգործնախարարությանը հանձնարարել է իրազեկել Անկարային փոխադարձ այցելությունների վերաբերյալ պայմանագրի մասնակի վերսկսման մասին: Բացի այդ, երկրի նախագահն ընդլայնել է Թուրքիայի այն քաղաքացիների ցուցակն, ովքեր կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան:

4928 | 0
Facebook