Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դելոսում հայտնաբերվել են 2200 տարի առաջ խորտակված նավեր

21:05, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Դելոսում հայտնաբերվել են 2200 տարի առաջ խորտակված նավեր

Հնագույն ափային կառույցների, նավահանգստի ու տարբեր ժամանակաշրջաններոմ խորտակված մի քանի նավերի մնացորդներ են հայտնաբերվել հույն հնագետների կողմից Դելոս կղզու տարածքում: Այս մասին հայտնում է ANA-MPA-ն: Այս գտածոները վկայում են, որ Դելոսը եղել է կարևոր առևտրային կենտրոն, որ կապել է Միջերկրական ծովի արևմտյան ու արևելյան կողմերը: Հետազոտվել է նաև հնագույն մի ծովապատնեշ, որը ներկայում ջրի տակ է հայտնվել ծովի մակարդակի՝ 2 մ-ով բարձրացման պատճառով: Դրա երկարությունը եղել է 160 մ, լայնությունը՝ 40 մ:

Հայտնաբերված նավերից մի քանիսը տեղափոխելիս են եղել ձեթով և գինով լի սափորներ Իտալիայից, Իսպանիայից ու հյուսիսային Աֆրիկայից: Նավերը խորտակվել են Ք. ա. 2-րդ-1-ին դարերում, երբ կղզին ծաղկում էր ապրում՝ նախքան Միտրիդատների և սիցիլիական ծովահենների կողմից գրավվելը:

Դելոսում հայտնաբերվել են 2200 տարի առաջ խորտակված նավեր
Դելոսում հայտնաբերվել են 2200 տարի առաջ խորտակված նավեր
13275 | 0
Facebook