Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հունիսի 1-ը հագեցած կլինի երեխաների համար բազմապիսի միջոցառումներով

13:15, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
Հունիսի 1-ը հագեցած կլինի երեխաների համար բազմապիսի միջոցառումներով

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:
     Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
    
     Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
     11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր
     11:00-12:00՝ կավճանկարչություն
     16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:
     Երևանի կենդանաբանական այգի
     12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում
     13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:
     Մանկական զբոսայգի
     10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես
     12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:
     «Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
     10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում
     11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն
     19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր
     22:00՝ հրավառություն:
     Հյուսիսային պողոտա
     11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի»
     «Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան 10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր:
     Կարապի լիճ
     20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:
     Նշենք, որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

50700 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am