Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆրանսիայի հետ համագործակցությունն ավարտվեց՝ դեռևս չսկսված»․ Վ․ Պուտին

10:25, չորեքշաբթի, 31 մայիսի, 2017 թ.
«Ֆրանսիայի հետ համագործակցությունն ավարտվեց՝ դեռևս չսկսված»․ Վ․ Պուտին

ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը Figaro-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցել միջազգային հանրության հետ, սակայն թե ինչու այդ համագործակցությունը չի ստացվում՝ պետք է հարցնել Եվրոպային:

Ինչպես հայտնի, Պուտինն այցելել էր Ֆրանսիա, որտեղ առաջին անգամ հանդիպել էր երկրի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին:

Լրագրողի հարցին, թե ինչու Ռուսաստանը չի կարողանում միավորել ջանքերը Եվրոպայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, Պուտինն ասել է. «Այդ հարցը Եվրոպային ուղղեք: Մենք պատրաստ ենք: Ես այդ մասին ասել եմ դեռևս Միացյալ ազգերի կազմակերպության 70-ամյակին նվիրված ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից կոչ անելով միավորել բոլոր երկրների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարի համար: Բայց դա շատ բարդ գործընթաց է»:

Պուտինը հիշեցրել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստան էր եկել Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մենք նրա հետ պայմանավորվեցինք հստակ գործողությունների վերաբերյալ: Սիրիայի ափերին մոտեցավ «Շառլ դը Գոլ» ավիակիրը: Հետո Ֆրանսուան մեկնեց Վաշինգթոն և վերջ, «Շառլ դը Գոլ»-ը հետ շրջվեց ու գնաց Սուեզի ջրանցքի ուղղությամբ: Այդպիսով՝ իրական համագործակցությունը Ֆրանսիայի հետ ավարտվեց՝ դեռևս չսկսված»,- մանրամասնել է Պուտինը:

8485 | 1
Facebook