Խնդրում ենք սպասել...

Միջազգային

24 ժամվա ընթացքում Բաղդադում 3 պայթյուն է որոտացել․ կան 10-յակ զոհեր

17:00, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
24 ժամվա ընթացքում Բաղդադում 3 պայթյուն է որոտացել․ կան 10-յակ զոհեր

Բաղդադի ավտոկայանատեղիներից մեկում այսօր որոտացած պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
     Երեկ երեկոյան էլ մեկ այլ պայթյուն է որոտացել Բաղդադի Կարադա Շրջանում` պաղպաղակի խանութի մոտ: Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել` առնվազն 46-ը: Պայթյունն իրականացրել է մեքենայով անցնող մահապարտ ահաբեկիչը: Այս ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
     Իսկ Բաղդադի կենտրոնում` կենսաթոշակների տրամադրման գրասենյակի մոտ այս առավոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Այստեղ վիրավորների թիվը հասնում է 17-ի:

5179 | 0
Facebook