Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել ու ստեղծագործել». կկայանա «Ամեն» շոու-ներկայացումը

14:10, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել ու ստեղծագործել». կկայանա «Ամեն» շոու-ներկայացումը

Հունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բեմում տեղի կունենա «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։
     «Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայաց կորուստների ու փորձությունների, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
     «Ամեն»–ը բացառիկ միջազգային նախագիծ է։ Այն պահպանում է հայկական երաժշտության ավանդույթները և ներկայացնում դրանք ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ։

3055 | 0
Facebook