Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը եկել, ասում է՝ 45 հոգի գուրու է մնացել, եկեք փրկենք». Փաշինյանը՝ կենսաթոշակի անցնելու նախագծի մասին

13:20, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Կառավարությունը եկել, ասում է՝ 45 հոգի գուրու է մնացել, եկեք փրկենք». Փաշինյանը՝ կենսաթոշակի անցնելու նախագծի մասին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր հատուկ ընթացակարգով` 90 րոպեի ընթացքում, դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ այս նախագիծը խտրական վերաբերմունք է մինչև 2014թ. և հետո կենսաթոշակի անցնողների նկատմամբ։

Հիշեցնենք, դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագծով, ըստ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, մինչև այս տարվա հուլիսի 1-ը 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները, քննիչները պետք է անցնեն կենսաթոշակի` 423 հազար դրամ թոշակով: Նա նշեց, որ կա 48 դատախազ, քննիչ, որոնք ունեն 20 տարվա մասնագիտական ստաժ, սակայն 65 տարին չի լրացել և ցանկանում են շարունակել աշխատել։ «Մենք ցանկանում ենք նրանց հնարավորություն տալ` շարունակ աշխատել` կենսաթոշակի անցնելու մասին դիմում գրելով ցանկացած ժամանակ` պահպանելով բարձր կենսաթոշակի չափը` 423 հազար դրամ։ Ի դեպ, հուլիսի 1-ից հետո 2014թ. օրենսդրական փոփոխություններով կենսաթոշակը 423-ից իջեցվել է 227 հազարի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնելով այս նախագծի վերաբերյալ, ասաց. «Ընդունել ենք օրենք, մոտ 150 մարդ ասել է՝ գնամ դիմեմ, կենսաթոշակի անցնեմ, մեկ է՝ 2017թ. հուլիսի 1-ից հետո քիչ պետք է ստանամ: Կառավարությունը բերել է նախագիծը, խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել և հիմա նույն Կառավարությունն ասում է, որ այս օրենքով Հայաստանի իրավական համակարգը զրկվել է իր ռահվիրաններից և առաջամարտիկներից: Հիմա նույն խորհրդարանական մեծամասնությունը, նույն Կառավարությունը նույն կրքով եկել, ասում է՝ 45 հոգի գուրու է մնացել, եկեք փրկենք: Այս օրենքն ընդունելիս բազմաթիվ պատգամավորներ պատգամավորներ են եղել, որոշ պատգամավորներ գլխավոր դատախազ են եղել, որոշ պատգամավորներ էլ Կառավարությունում են»:

4109 | 0
Facebook