Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ 10 քաղաք Թրամփի իմփիչմենթը պահանջող խնդրագիր է ընդունել

12:30, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
ԱՄՆ 10 քաղաք Թրամփի իմփիչմենթը պահանջող խնդրագիր է ընդունել

Ամերիկյան 10 քաղաք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը պահանջող խնդրագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է Politico լրատվականը:
     Այս պահին ստորագրահավաքին միացած վերջին քաղաքը Մասաչուսեթս նահանգի Բրուքլին քաղաքն է: Մասաչուսեթսի քաղաքներից Թրամփի իմփիչմենթը պահանջող ստորագրահավաքին են միացել նաև Քեմբրիջը, Ամհերսթը, Փելեմը և Լեվերեթը, սպասվում է, որ նրանց կմիանա նաև Նյութոն քաղաքը:
     Նշենք, որ ԱՄՆ պատմության ընթացքում միայն 2 նախագահի նկատմամբ է իմփիչմենթի պահանջ եղել, բայց երկուսն էլ արդարացվել են, քանի որ մեղադրող կողմը չի կարողացել հավաքել անհրաժեշտ ձայների երկու երրորդը: Իմփիչմենթի սպառնալիքի տակ են հայտնվել ԱՄՆ 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը` ռազմական նախարար Էդվին Սթենթոնին պաշտոնանկ անելու համար, և 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը` Մոնիկա Լևինսկիի հետ կապված պատմությունների ֆոնին։

7862 | 2
Facebook