Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք հազար դոլար կաշառք վերցնելու պահին, կաբինետներում վերցվում են կաշառքներ». Նաիրա Զոհրաբյան

12:45, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք հազար դոլար կաշառք վերցնելու պահին, կաբինետներում վերցվում են կաշառքներ». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց` կա՞ վիճակագրություն, թե դատական համակարգում որքանով է նվազել կոռուպցիան։ «Չնայած առանց վիճակագրության էլ պարզ է, որ դատական համակարգում վիճակը՝ կոռուպցիայի առումով, շարունակում է մնալ ողբերգական, ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք հազար դոլար կաշառք վերցնելու պահին, կաբինետներում վերցվում են կաշառքներ և կայացվում են դատական վճիռներ, դա ակնհայտ է բոլորին», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Ի պատասխան Զոհրաբյանին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագծով իրենք չեն պայքարում կոռուպցիայի դեմ, «Կոռուպցիայի դեմ պայքարելու ենք մյուս նիստում»,- տեղեկացրեց նա:

Նաիրա Զոհրաբյանի հարցը․ տեսանյութը՝ Ա1+-ի
3439 | 1
Facebook