Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ի համար նախագծերի հապճեպ քննարկումը ցանկալի չէ. «Մնացինք առանց ձայնի իրավունքի». Նիկոլ Փաշինյան

12:00, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Ելք»-ի համար նախագծերի հապճեպ քննարկումը ցանկալի չէ. «Մնացինք առանց ձայնի իրավունքի». Նիկոլ Փաշինյան

«Կա երկու նախագիծ, որոնց մեր խմբակցությունը առաջարկների փաթեթ ունի, ըստ այդմ` առաջարկում եմ տևողություն չսահմանվի` 90 րոպե, որպեսզի քննարկում ծավալենք։ Այլապես՝ խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացվում է»,- այս մասին ԱԺ նիստին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման համար 90 րոպե տևողություն սահմանելը բավարար չէ:
     ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց, որ իրենք ընդամենը սահմանում են այն ժամանակահատվածը, որը չեն կարող գերազանցել։ «Այն հարցերը, որոնք կտրվեն ավելի արագ ընթացակարգով, կքննարկենք արագ: Եթե կարողանանք տեղավորվել ավելի կարճ ժամկետում, խնդիր չունենք: Մենք պարզապես սահմանում ենք ժամանակահատված, որը գերազանցել չենք կարող»,-ասաց նա:
     «Խորհրդարանական հանրապետություն դարձանք, իսկ կառավարությունը շարունակում է մեզ պայմաններ թելադրել»,- արձագանքեց Փաշինյանը՝ նշելով, որ պատգամավորները կրկին առանց ձայնի իրավունքի մնացին։

2907 | 0
Facebook