Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի զոհերի թիվն ավելացել է

11:30, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի զոհերի թիվն ավելացել է

Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղի ունեցած սաստիկ փոթորկի զոհերի թիվն ավելացել է` 11-ից հասնելով 16-ի: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Տուժածների ստույգ թիվն ու հասցված վնասի չափը դեռևս ճշտվում է:
     Հիշեցնենք, որ երեկ, Մոսկվայում սաստիկ փոթորիկ է գրանցվել, որն ուղեկցվել է տեղատարափ անձրևներով և ամպրոպներով: Քամու արագությունը հասել է վայրկյանում 16 մետրի: Տարերային աղետի հետևանքով տապալվել է ավելի քան 3.5 հազար ծառ, վնասվել է շուրջ 140 բազմահարկ տուն ու վարչական հաստատություն և ավելի քան 1.5 հազար ավտոմեքենա:
     Հոսպիտալացվել է մոտ 150 մարդ, նրանցից 108-ը` այդ թվում` 22 երեխա, մինչ այժմ հիվանդանոցում է: Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ փոթորկի հետևանքով զոհվածների հարազատները 1-ական միլիոն դոլար փոխհատուցում կստանան:

9362 | 0
Facebook