Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան

11:35, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան

Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակեդեմիական թատրոնում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: «Լա Բոհեմ» բալետն ստեղծելու ոգեշնչման աղբյուրը հենց ինքը` Շառլ Ազնավուրն էր, նրա կյանքը, երաժշտությունն ու ստեղծագործական անսանձ ուղին: «Լա Բոհեմ»-ը չի ներկայացնում նրա երգերի բովանդակությունը. պարը միջոց է` բացահայտելու Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական և համամարդկային բնույթը:
     «Իմ խաղացած դերերից ամենաբարդն էր»,- պրեմիերայից առաջ անկեղծացավ Շառլին մարմնավորող հերոսը` Գարեգին Բաբելյանը:
     «Փորձերի ընթացքը բավականին բարդ էր, բայց այնքան հետաքրքիր, որ այդ բարդությունն աշխատում էինք չզգալ: Հետաքրքիր խորեոգրաֆիա ու բարդ հոգեվիճակներ»,- MAMUL.am-ի հետ զրույցում ասաց մենակատարը:
     Բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ Ռուդոլֆ Խառատյանը աշխարհահռչակ շանսոնյեի շքեղ ներկայությունից բացի, մեկ գործողությամբ բալետում շեշտադրել էր բալետային նոր մտածելակերպն ու կատարումը: Բեմի ու զգեստների ձևավորումը ևս ժամանակակից ոճով էր:

Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան

     «Նորություն էր: Ամեն նոր իր հետևից բերում է հետաքրքրություն, իհարկե, խոսակցություններ էլ է բերելու, բայց պետք է փորձել: Օպերայում Շառլ Ազնավուր լսելն արդեն անսովոր է, նոր լուծումներ ու նրբություններ: Ամեն դեպքում հետաքրքիր էր»,- ներկայացումից հետո մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը:

Ռուդոլֆ Խառատյանը պրեմիերայից հետո հուզված էր, բայց` գոհ. սպասելիքներն ավելի քան արդարացան.
     «Արտիստները բեմում հրաշալի էին, գլխավոր հերոսը ինքն իր սահմաններից դուրս եկավ, նախապես ամեն ինչ պատրաստված էր, որ նա այսօր կարողանա ինքն իրենից դուրս գա և հաջողվեց»,- անկեղծացավ խորեոգրաֆը:
     Պրեմիերային, ինչպես և խոստացել էր, ներկա էր գլխավոր հերոսը` աշխարհառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում ներկաները մեծ սիրով ու ջերմությամբ ողջունեցին:
    

Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան
Արտիստները հուզված էին, Ռուդոլֆ Խառատյանը` գոհ. կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան

3726 | 0
Facebook