Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկիչները քարկոծելով սպանել են 2 կանանց դավաճանող տղամարդուն

21:10, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ահաբեկիչները քարկոծելով սպանել են 2 կանանց դավաճանող տղամարդուն

Իսլամիստական «Հարաքաթ աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայիններն, ովքեր գործում են հիմնականում Սոմալիում, քարկոծել են տեղի բնակիչներից մեկին՝ ամուսնական դավաճանության համար: Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է, հայտնում է International Business Times UK-ը: Հրապարակային մահապատիժը կայացել է մայիսի 28-ին Ռամո Ադի գյուղում: 44-ամյա սոմալեցուն քարկոծելուց առաջ մինչև պարանոցը թաղել են հողի մեջ:

Շրջանի ղեկավարը պարզաբանել է, որ տղամարդն ունեցել է 2 կին և երեխաներ, սակայն հետաքրքրված է եղել ամուսնալուծված մեկ այլ կնոջով: Նա խաբել է կնոջն՝ ասելով, թե գյուղի ավագը թույլատրել է իրենց միությունն ու ամուսնացել է: Երբ կինը հղիացել է, պարզվել է, որ թույլտվություն չի եղել, ուստի ամուսնությունը համարվել է ոչ օրինական:

Վերոնշյալ խմբավորումը ձևավորվել է 2004 թվականին, նրա նպատակն է ձևավորել շառիաթի օրենքներով ապրող հասարակություն՝ այդ նպատակին հասնելով ջիհադի միջոցով: Խմբավորումը մի շարք ահաբեկչությունների կազմակերպիչն է: Ամենախոշոր ահաբեկչությունն իրականացրել է 2013 թվականին, երբ հարձակում է գործվել Նայրոբիի Westgate առևտրի կոնտրոնի վրա, որի արդյունքում զոհվել է 67, վիրավորվել 175 մարդ:

8177 | 0
Facebook