Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ` Բավրայի մաքսակետի պետի կալանավորումից

16:00, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Մանրամասներ` Բավրայի մաքսակետի պետի կալանավորումից

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ-ն ու մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է-ն:
     Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ-ն կաշառքի դիմաց, ապօրինի` առանց օրինական փաստաթղթերի, խախտելով մաքսային օրենսդրության պահանջները, թույլատրել է ապրանքի արտահանումը: Բացի այդ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք է բերել եւ ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:
     ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը 25.05.2017թ-ին ձերբակալվել են:
     Կաշառք ստանալու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Իսկ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:
     Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ե. Մ-ն և Ա. Է-ն կալանավորվել են:

5640 | 0
Facebook