Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է, քան ԴԱԻՇ-ը». Ջոն Մաքքեյն

15:30, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է, քան ԴԱԻՇ-ը». Ջոն Մաքքեյն

Ամերիկացի սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնը կարծում է, որ Ռուսաստանն աշխարհի անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք է, քան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, ինչից ելնելով` նա հույս է հայտել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն:
     «Կարծում եմ, որ ԴԱԻՇ-ը սարսափելի քայլեր կարող է անել, ու ինձ մտահոգում է այն, թե ինչ է կատարվում իսլամական հավատքի հետ, ինձ այդ ամենին վերաբերող շատ բան է անհանգստացնում: Բայց հենց ռուսներն են փորձում խարխլել ժողովրդավարության հիմքերը, այլ բառերով ասած` փոխել ամերիկյան ընտրությունների արդյունքները: Ես ապցույցներ չեմ տեսնում, թե նրանք դա հաջողել են, բայց նրանք փորձել են և շարունակում են փորձել փոխել ընտրությունները»,- ավստրալական ABC հեռուստառադիընկերության հետ զրույցում ասել է սենատորը:

Նրա խոսքով` բոլորովին վերջերս Ռուսաստանը փորձում էր ազդել նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններ վրա: «Ահա թե ինչու ես Վլադիմիր Պուտինին, ով աղճատեց Ուկրաինան, համարում եմ ինքնիշխան պետություն, ով նաև ճնշումներ է գործադրում Բալթյան երկրների վրա: Ես ռուսներին ամենամեծ սպառնալիքն եմ համարում»,- հավելել է Մաքքեյնը:
     Նա հույս է հայնտել, որ առաջիկայում սենատը կհաստատի Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները:

9180 | 3
Facebook