Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԲ-ն այսուհետև որոշակի գաղտնիություն կպահպանի

15:05, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
ՊԲ-ն այսուհետև որոշակի գաղտնիություն կպահպանի

«Սահմանին իրավիճակը մնում է կայուն, կա որոշակի լարվածություն, բայց դա որևէ մտավախություն մեզ համար չի առաջացնում։ Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

Հարցին` ինչու է ՊԲ-ն որոշել առաջնագծից տեղեկություն հաղորդել նախկինի ամեն օրվա փոխարեն շաբաթը մեկ անգամ, Մովսես Հակոբյանն ասաց, որ այդ որոշման մտահղացումը նաև իրենն է: «Այդ որոշումը կայացվել է, որովհետև ՊՆ-ն որոշակի տեղեկություն էր տրամադրում, որը պարունակում է գաղտնիություն։ Սակայն որևէ տեղեկություն, որը վերաբերում է հասարակությանն, առանձնապես՝ զինծառայողների առողջությանը և կյանքին, անպայման հաղորդվելու է, օրինակ, որ զինվոր է վիրավորվել, կամ զոհվել: Բայց չի նշվի, թե որտեղ, որ զորամասից կամ որ ուղղությամբ է դեպքը տեղի ունեցել»։
     Գլխավոր շտաբի պետը նշեց նաև, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով` Արցախի սահմանն՝ ամբողջությամբ, իսկ ՀՀ սահմանը՝ մասամբ։

4942 | 4
Facebook