Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սուր քննադատություն կլինի այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր բարձրացրած խնդիրները չեն լուծվում»․ Երևանի ավագանիում «Ելք» դաշինքի անդամ

17:40, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Սուր քննադատություն կլինի այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր բարձրացրած խնդիրները չեն լուծվում»․ Երևանի ավագանիում «Ելք» դաշինքի անդամ
     Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն «Ազատության» եթերում հայտնեց, որ իրենց առջև բարդ, բայց իրականանալի ծրագիր են դրել։ «Ընդդիմություն լինելով հանդերձ՝ քաղաքացիներին մտահոգող հարցերի շուրջ ձեռք ենք բերելու լուծումների փաթեթ, ներկայացնելու ենք քաղաքապետին ու հարցերը փորձելու ենք լուծել այդ միջոցով։ Որպես ընդդիմադիր ուժ՝ չենք պատրաստվում միայն քննադատություններով հանդես գալ, այլ ցույց տալ՝ ինչպես կարելի է արդյունավետ կառավարել։ Սուր քննադատությունը կլինի այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր բարձրացրած խնդիրները չեն լուծվում»,- ասաց Խաժակյանը։
     Հարցին՝ խորհրդարանում ընդդիմադիր ուժերի միջև համագործակցության եզրեր չեն նկատվում, ի՞նչ վիճակ է ավագանիում, Փոստանջյանի հետ փորձելո՞ւ են համագործակցել, ասաց․ «Քննարկում, հանդիպում չի եղել, գուցե այն պատճառով, որ նրանք զբաղված են ընտրությունների արդյունքները դատարանում վիճարկելով»։ Իսկ թե ինչու «Ելք»-ը չմիացավ Փոստանջյանի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումին, ասաց, որ այդ ուժի ներկայացրած փաստարկները շատ թույլ են։
3459 | 0
Facebook