Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը կկայանա ապրիլի 2-ին լրագրողներին խոչընդոտելու գործով առաջին նիստը

14:50, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Վաղը կկայանա ապրիլի 2-ին լրագրողներին խոչընդոտելու գործով առաջին նիստը

Ապրիլի 2-ին` Ազգային ժողովի ընտրությունների օրը, Կոնդ թաղամասում Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ բռնությամբ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով վաղը կկայանա առաջին դատական նիստը: Այն տեղի կունենա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։
     Հիշեցնենք՝ Կոնդ թաղամասում ՀՀԿ-ական պատգամավորի շտաբի աշխատակիցները խոչընդոտել էին Araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանի և «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը, վիրավորել և քաշքշել լրագրողներին:

2748 | 0
Facebook