Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեժ մարտեր Ֆիլիպիններում՝ ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ. կան տասնյակ զոհեր

13:45, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Թեժ մարտեր Ֆիլիպիններում՝ ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ. կան տասնյակ զոհեր

Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքում տասնյակ մարդիկ են մահացել վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող բախումների հետևանքով: Այստեղ մարտերն ընթանում են կառավարական ուժերի և իսլամիստ գրոհայինների միջև, որոնք հարում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: Վնասազերծվել է ավելի քան 61 գրոհային, հայտնում է CNN-ը:

Այդ բախումները խլել են 19 խաղաղ բնակչի, 11 զինվորականի և 4 ոստիկանի կյանք:

Օրեր առաջ Ֆիլիպիննների նախագահ Ռոդրիգո Դուտերգեն ռազմական դրություն էր մտցրել Մինդանաո նահանգում բանակի և գրոհայինների բախումներից հետո: Այդ դրությունը կարող է շարունակվել մեկ տարի:

Ներկայում Մարավի քաղաքում ապրում է 200 հազար մարդ, որոնց մեծ մասն արդեն լքել է քաղաքը: Շատերը փախել են 38 կմ հեռավորության վրա գտնվող Իլիգան քաղաք: Սակայն երկուշաբթի օրը փակվել էր նաև Իլիգան տանող ճանապարհն այն մտավախությամբ, որ փախստականների հետ կարող էին քաղաք ներխուժած լինել նաև գրոհայիններ:

9536 | 0
Facebook