Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրահեղձ եղած զինծառայողների դեպքից հետո պաշտոնանկ է արվել զորամասի հրամանատարը

13:00, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ջրահեղձ եղած զինծառայողների դեպքից հետո պաշտոնանկ է արվել զորամասի հրամանատարը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախում մայիսի 8-ին ջրահեղձ եղած զինծառայողների միջադեպից հետո պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու նրա երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար:
     Ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին միայն Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:

4190 | 0
Facebook