Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դե յուրե նախարար չհանդիսացող մի շարք անձինք նախարարի գործառույթներ են իրականացրել»․ Արտակ Զեյնալյան

13:25, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Դե յուրե նախարար չհանդիսացող մի շարք անձինք նախարարի գործառույթներ են իրականացրել»․ Արտակ Զեյնալյան
     Արդեն հայտնել էինք, որ առաջիկայում կվերացվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը, որը նախկինում զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Առաջարկվում է պաշտոնը քաղաքականից դարձնել հայեցողական։
     Այս պահին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը։ Հիմանական զեկուցողն է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
     «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց․ «Եթե այս սկզբունքը տարածեինք նախկինում, կտեսնեինք, որ դե յուրե նախարար չհանդիսացող մի շարք անձինք իրականում նախարարի գործառույթներ են իրականացրել, սակայն դուրս են եղել այն ազդեցության ոլորտից, որը ենթադրում է, որ նախարարը պետք է ունենար»։
     Քննարկումը շարունակվում է։
4152 | 0
Facebook