Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը

14:20, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Հայաստան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը

Հունիսի 8-ին տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Վոլոդոսն այն երաժիշտներից է, ով հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոնները:
     Հունիսի 8-ին Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
     Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972թ-ին Սանկտ Պետերբուրգում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գալինա Եղիազարովայի հետ, այնուհետև շարունակել կրթությունը Փարիզում և Մադրիդում։ 1996թ-ին Նյու Յորքում կայացած հիշարժան դեբյուտից մինչ այժմ Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։

2691 | 0
Facebook