Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացել է МС-21-300 նոր սերնդի ինքնաթիռի առաջին թռիչքը

23:05, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Կայացել է МС-21-300 նոր սերնդի ինքնաթիռի առաջին թռիչքը

«Իրկուտ» ընկերության կողմից արտադրված՝ նոր սերնդի МС-21-300 ուղևորատար ինքնաթիռի առաջին թռիչքն արդեն կայացած է: Թռիչքի տևողությունը եղել է 30 րոպե, անցել է 1000 մ բարձրության վրա՝ 300 կմ/ժ արագության պայմաններում: Թռիչքի ծրագրում եղել է ինքնաթիռի ամրության ու շարժիչի կառավարելիության ստուգումը: Ստեղծողների խոսքերով՝ թռիչքատեխնիկական տվյալներով ու տնտեսելու առումով МС-21-երը գերազանցում են իրենց դասում գոյություն ունեցող բոլոր անալոգները:

Թռիչքատեխնիկական հնարավորություններում հիմնական առանձնահատկությունը թեևերն են, որոնք ստեղծված են պոլիմերային բաղադրյալ նյութերից: Բաղադրանյութերի բաժինն այս ինքնաթիռներում 30% է:

Օդանավը պատվիրատուներին առաջարկվում է 2 տեսակի շարժիչներով՝ ամերիկյան Pratt & Whitney ընկերության PW1400G-ով և ռուսական Միացյալ շարժիչագործական ընկերության ПД-14-ով:

Ինքնաթիռը նախատեսված է 163-211 ուղևորի համար, ունի մեծ պատուհաններ, որոնք մեծացնում են սրահի բնական լուսավորվածությունն, օդաչուների համար ստեղծված է նորարարական էրգոնոմիկ խցիկ: Երկարությունը 42,2 մ է, թևերի բացվածքը՝ 35,9 մ: Թռիչքի առավելագույն զանգվածը 79250 կգ է:

Կայացել է МС-21-300 նոր սերնդի ինքնաթիռի առաջին թռիչքը
8660 | 0
Facebook