Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ The Washington Post-ի անդրադարձում

11:30, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ The Washington Post-ի անդրադարձում

Երեկ Երևանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությանն անդրադարձ են կատարել բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ: Ներկայացնենք The Washington Post-ի արձագանքը:
     «Ամերիկացի բժիշկն, ով տարիներ շարունակ աշխատել է Սուդանի՝ պատերազմի արդյունքում ավերված շրջաններում, բացառիկ մարդասիրության համար արժանացել է «Ավրորա» մրցանակի՝ 1,1 միլիոն դոլար արժողությամբ:
     Նա պարգևատրվել է կիրակի օրը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մրցանակը հատկացվել է ի հիշատակ այն հայերի, ովքեր զանգվածային կոտորածների են ենթարկվել օսմայնան թուրքերի կողմից: Մոտ 1,5 միլիոն հայ է սպանվել 1915-1923 թվականներին, այս իրադարձությունները շատ պատմաբաններ վստահորեն որակում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ինչը մինչ օրս հերքում է Թուրքիան:
     Քաթինան, ով հիմնավորվել է Սուդանի Նուբայի լեռներում, «բոլորիս համար օրինակ է ծառայում», ասել է ամերիկացի դերասան Ջորջ Քլունին՝ մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամն ու հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու մոլեռանդ ջատագովը:

«Ավրորա» մրցանակը հատկացնում է 100 հազար դոլար՝ անձնապես Թոմ Քաթինային և 1 միլիոն դոլար՝ այն բարեգործական կազմակերպություններին, որոնց նա ընտրել է»,- գրում է լրատվականը:
     Նույնաբովանդակ հոդվածներ են հրապարակել նաև միջազգային այլ հեղինակավոր լրատվականներ՝ abcnews.go.com-ը, latest.news.holfuy.com-ը, dailyprogress.com-ը, hungarytoday.hu-ն և այլն:

Աղբյուրը` washingtonpost.com
8199 | 1
Facebook