Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան երրորդ բալիստիկ հրթիռն է արձակել

10:40, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան երրորդ բալիստիկ հրթիռն է արձակել
     Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել, որը երրորդ փորձն է անցած երկու շաբաթվա ընթացքում։ Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Վոնսան քաղաքից, որի թռիչքը տևել է վեց րոպե։ Հրթիռն անցել է 450 կմ և ընկել է Ճապոնական ծովը։ Հայտնի է, որ հրթիռը հասել է 100 կմ բարձրության, փոխանցում է РИА Новости-ն։ Ինչպես և սպասվում էր, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտել են հրթիռի արձակումը՝ որակելով այն հերթական սադրանք։
5478 | 0
Facebook